Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ իր կարծիքով Լիոնել Մեսսին Դիեգո Մարադոնայի մակարդակի ֆուտբոլիստ է։
«Մեսիին քննադատելը անարդար կլինի։ Անկասկած նա մեծ վարպետ է: Հաջորդ մրցաշրջանը լիովին այլ է լինելու նրա համար։
Սա ադապտացիայի տարի էր, Լեոն պետք է հարմարվեր նոր թիմին։ Մեսսին և Դիեգո Մարադոնան նույն մակարդակի վրա են։
Վստահ եմ, որ Մեսսին դեռ շատ կօգնի թիմին»,- ասել է արգենտինացի մարզիչը։