Գրանիտ Ջական պատրաստ է կրկին դառնալ «Արսենալի» ավագը

«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական հայտարարել է, որ պատրաստ է կրկին դառնալ լոնդոնյան ակումբի ավագը, եթե իրեն նման հնարավորություն առաջարկեն։

Լոնդոնյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին 2019 թվականի հոկտեմբերին «Էմիրեյթսում» տեղի ունեցած միջադեպից հետո 29-ամյա ֆուտբոլիստին զրկել էր թիմի ավագի թևկապից: Այնժամ շվեյցարացի ֆուտբոլիստը փոխարինման ժամանակ իր հասցեին ուղղված սուլոցներից հետո հայհոյել էր երկրպագուներին:

«Ես երբեք չեմ ասի երբեք: Դու կարող ես «Արսենալի» ավագը լինել նաև առանց թևկապի, իսկ ես փորձում եմ լինել առաջատար, ղեկավարել, բայց եթե վաղը ակումբից որևէ մեկը գա և հարցնի, թե արդյոք ուզում եմ կրել ավագի թևկապը, ես պատրաստ կլինեմ»,- Ջակային է ցիտում Sky Sports-ը։