Բեյլի գործակալը պատասխանել է Գարեթին հասցեագրված քննադատություններին

Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլի գործակալը խոսել է թիմում ուելսցի ֆուտբոլիստի կարգավիճակի մասին:

«Բեյլը միշտ շատ երջանիկ է եղել «Ռեալում», նա երիտասարդ էր, երբ եկավ Մադրիդ, նրա երեխաները ծնվել են այդ քաղաքում: Գարեթը մեծ գումարներ է նվիրաբերել իսպանական հիվանդանոցներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, նա սիրում է քաղաքն ու նրա շրջակայքը։ Նրանք, ովքեր վատ խոսքեր են հնչեցնում Բեյլի հասցեին, պորտաբույծներ են»,- գործակալի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստն ընդամենը 7 հանդիպում է անցկացրել «սերուցքայինների» կազմում և դարձել է 1 գոլի հեղինակ: