Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը բացատրել է իր բացակայությունը Լա Լիգայի 34-րդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ խաղում (4:0): Այս հաղթանակը երաշխավորեց «արքայական» ակումբի չեմպիոնությունը։
Ուելսցին ներկա չէր եղել մարզադաշտում և չէր միացել տոնական շքերթին։ Բեյլը գրառում է արել՝ բացատրելով իր բացակայությունը:
«Շատ հիասթափված եմ, որ չեմ կարողանա մասնակցել այս գիշեր սպասվող տոնակատարությանը մեջքի շրջանում ցավերի պատճառով: Սակայն ես շատ հպարտ եմ այն թիմով, որը նվաճեց տիտղոսը: Վայելե՛ք այս երեկոն, տղաներ»,- գրել է 32-ամյա ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում: