Էրիկ տեն Հագը պատրաստվում է թարմացնել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը

Էրիկ տեն Հեգն արդեն պատրաստվում է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքին։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ հոլանդացի մարզիչը կենտրոնացած է «Այաքսի» հետ աշխատանքի վրա, սակայն հանգստյան օրերին պարբերաբար շփվում է անգլիական ակումբի մարզական տնօրեն Ջոն Մուրտոյի, ինչպես նաև Դարեն Ֆլետչերի հետ։ Ակնկալվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստն այս ամռանն ավելի կարևոր դեր կունենա ակումբի տրանսֆերային քաղաքականության մեջ:

Տեն Հեգը մինչ այժմ չի հասկացրել, որ ցանկանում է թիմում տեսնել Պոլ Պոգբային, Ջեսի Լինգարդին, Խուան Մատային և Էդինսոն Կավանիին։ Ընդհակառակը, կարծիք կա, որ այս ֆուտբոլիստների հեռանալն ակումբին թույլ կտա 4-5 տրանսֆեր իրականացնել։

Նշվում է նաև, որ Անդրեաս Պերեյրան, Անտոնի Մարսիալը և Ջեյմս Գարները վարձակալությունից հետո կվերադառնան ակումբ: