Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Ատլետիկոյի» պարտությունը Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գնահատել է Լա Լիգայի հերթական տուրում Բիլբաոյի «Ատլետիկի» հետ հանդիպման արդյունքը (0:2):

«Սկիզբը դժվար էր: Առաջին 10-15 րոպեներին մեզ մոտ լարվածություն կար, բայց հետո սկսեցինք ավելացնել: Սակայն 11-մետրանոցից գոլ բաց թողեցինք, ինչը բարդացրեց մեր խնդիրը։

Այս շաբաթ թիմը շատ լավ մարզվեց, բայց այսօր որոշ դրվագներում մեզ պակասում էր թարմությունն ու ինքնավստահությունը։ Դրանից է կախված, թե արդյոք թիմն առավելություն կունենա՞, թե՞ խնդիրներ կլինեն»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։

«Ատլետիկը» վաստակեց 51 միավոր, սակայն մնաց մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում։ «Ատլետիկոն» 61 միավորով 4-րդ տեղում է: