«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստը հարգում է իր ներկայիս ակումբին, սակայն նրա առաջնահերթությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հայրենիք վերադառնալն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Կատալոնական ակումբն արդեն բանակցություններ է սկսել «Չելսիի» հետ՝ հնարավոր տրանսֆերի արժեքը պարզելու համար։
Ալոնսոն Մադրիդի «Ռեալի» սան է։ Պաշտպանը «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականի օգոստոսից։