Կառլո Անչելոտտի. «Ցանկանում եմ շարունակել տիտղոսներ նվաճել «Ռեալի» հետ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է իր թիմի վաղաժամ հաղթանակը Լա Լիգայում:

«Էմոցիաները ճնշում են։ Մենք ընդունեցինք մարտահրավերը: Մրցաշրջանը դիտարժան էր:

Պետք է շնորհակալություն հայտնեմ ֆուտբոլիստներին աշխատանքի և վերաբերմունքի համար։ Այսօր պետք է տոնել, ոչ թե խոսել: Ես ուզում եմ տոնել:

Ես հպարտ եմ, որ չեմպիոն եմ եղել Եվրոպայի թոփ-5 լիգաներից յուրաքանչյուրում։ Կարող եմ ասել, որ ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ։ Սա նշանակում է, որ ես լավ եմ հաղթահարել խնդիրները։ Ցանկանում եմ շարունակել տիտղոսներ նվաճել «Ռեալի» հետ»,- ասել է իտալացի մասնագետը AS-ին տված հարցազրույցում։