«Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանը կարող է ձեռք բերել «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ջեյմս Ուորդ-Պրոուզին, տեղեկացնում է The Sun-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Էրիկ տեն Հագը, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նշվում է, որ անգլիացու հետ հավակնում է պայմանագիր կնքել նաև «Մանչեսթեր Սիթին»:
Ուորդ-Պրոուզի պայմանագիրը «Սաութհեմփթոնի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո: