«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Վենսան Կոմպանին կարող է դառնալ «Բարնլիի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է մասնագետի հրավիրման հնարավորությամբ։ Կոմպանին բելգիական «Անդերլեխտի» սան է։ Նա իր նորամուտը բելգիական ակումբում նշել է 17 տարեկանում։ 2006 թվականին 10,5 միլիոն եվրոյով տեղափոխվել «Համբուրգ», իսկ երկու տարի անց՝ «Մանչեսթեր Սիթի», որի կազմում խաղաց 11 տարի։ 2020 թվականի օգոստոսին Կոմպանին, ով խաղում էր «Անդերլեխտում» որպես խաղացող-մարզիչ, հեռացավ ֆուտբոլից և սկսեց մարզչական աշխատանքը։
«Բարնլին» 31 միավորով 17-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: