«Թոթենհեմը» փոխարինող է գտել Անտոնիո Կոնտեին

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն, 57-ամյա իտալացին «Թոթենհեմի» դիտակետում է, եթե Անտոնիո Կոնտեն հեռանա լոնդոնյան ակումբից:

Մանչինին արդեն աշխատել է Պրեմիեր Լիգայում՝ 2009-2013 թվականներին գլխավորել է «Մանչեսթեր Սիթին», որի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոնտեն կարող է երկու տարով պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ։ Կոնտեի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։