Ռալֆ Ռանգնիկը նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» կատարելագործման իր տեսլականը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը, ով մայիսի վերջին կգլխավորի Ավստրիայի հավաքականը, պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին կարող է դառնալ գերիշխող ակումբ։

«Իմ կարծիքն այն է, որ ակումբը պետք է գտնի ապագա ֆուտբոլային աստղերի և փորձի զարգացնել նրանց։ Դա կատարելագործման հիմնական ճանապարհն է:

Կարծում եմ, որ ակումբը կկարողանա վերադառնալ երբեմնի հաղթական ուղի, եթե կարողանա ձեռք բերել և դաստիարակել թոփ ֆուտբոլիստների», – Ռանգնիկի խոսքերն է մեջբերում Goal-ը: