ՊՍԺ-ն ֆինանսապես շահավետ առաջարկ է արել «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին, գրում է լրագրող Տոնի Խուանմարտին։
Մի քանի օր առաջ փարիզցիները պայմանագիր են առաջարկել եզրային հարձակվողին 17 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով:
Դեմբելեն ժամանակ է պահանջել մտածելու համար. Անձամբ ֆուտբոլիստի համար առաջնայինը «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգումն է։
Ֆուտբոլիստը պատրաստ է անգամ աշխատավարձի կրճատման՝ իսպանական ակումբում մնալու համար։
Ֆրանսիացու գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը 11 գոլային փոխանցում է կատարել Լա Լիգայի 17 խաղում: