Մինո Ռայոլայի ընտանիքը հայտարարել է ֆուտբոլային գործակալի մահվան մասին

Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան մահացել է 54 տարեկան հասակում՝ թոքերի հետ կապված երկարատև հիվանդությունից հետո, հայտնում է նրա ընտանիքը սոցցանցերում:

Ավելի վաղ արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնել էին Ռայոլայի մահվան մասին, ով երկար ժամանակ պայքարում էր հիվանդության դեմ և նույնիսկ վիրահատության էր ենթարկվել։ Ավելի ուշ գործակալի օգնականը, իսկ հետո անձամբ նա, հերքել էին ԶԼՄ-ների տարածած լուրը:

Ռայոլայի հաճախորդների թվում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան։

https://twitter.com/MinoRaiola/status/1520403579311464449