Մարսելոն՝ Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ

Ապրիլի 30-ին Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին» Լա Lիգայի 34-րդ տուրի խաղում և մրցաշարի ավարտից 4 հանդիպում առաջ դարձավ Իսպանիայի չեմպիոն։

«Սերուցքայինների» պաշտպան Մարսելոյի համար այս տիտղոսը 24-րդն էր «արքայական» ակումբում։ Ինչպես հայտնում է MisterChip թվիթերյան էջը՝ բրազիլացին դարձել է «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը՝ շրջանցելով 2022 թվականի հունվարին մահացած Ֆրանսիսկո Խենտոյին, ով իր հաշվին ուներ 23 տիտղոս։ Նրանց հաջորդում են Սերխիո Ռամոսը (22) և Մանուել Սանչիսը (21):