Կիլիան Մբապպեն գերազանցել է Զլատան Իբրահիմովիչի ցուցանիշը

Երեկ՝ ապրիլի 29-ին, Ֆրանսիայի առաջնության հերթական տուրում Կիլիան Մբապպեն դուբլի հեղինակ դարձավ «Ստրասբուրի» դեմ խաղում:

Այսպիսով՝ Կիլիանը Ֆրանսիայի առաջնությունում ՊՍԺ-ի կազմում խփած գոլերի քանակով բարձրացավ 2-րդ հորիզոնական, շրջանցելով Զլատան Իբրահիմովիչին։

Այժմ, Կիլիանը իր ակտիվում ակումբի կազմում 115 խփած գոլ ունի: Այս ցուցանիշով լավագույնը Էդինսոն Կավանին է՝ խփած 138 գնդակով: