Իտալական ակումբը միացել է Ֆրենկի դե Յոնգի համար մղվող պայքարին

«Յուվենտուսը» այս ամառ կարող է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, հայտնում է Calciomercato-ն:

Ավելի վաղ կատալոնացիները հայտնել էին, որ չեն վաճառի կիսապաշտպանին, քանի որ նա թիմի կարևոր մասն է։

Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին «Բարսելոնայի» կազմում 43 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

24-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։