Հանս-Յոահիմ Վատցկե. «Մեզ նոր Հոլանդ է պետք, վստահ եմ, որ մենք նրան փոխարինող գտնենք»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է հարձակվող Էրլինգ Հոլանդի «Մանչեսթեր Յունայթեդ» ձախողված տեղափոխության մասին և նշել, որ ժամանակն է, որ գերմանական ակումբը փոխարինող փնտրի 21-ամյա հարձակվողին։

«Մենք բարձրացրել ենք Էրլինգ Հոլանդի հրաժարագինը, հակառակ դեպքում նա կտեղափոխվեր «Մանչեսթեր Յունայթեդ»:

Նա պետք է որոշում կայացնի, ի վերջո արդեն ժամանակն է: Բայց ես վստահ եմ, որ մենք նրան փոխարինող գտնենք: Մեզ նոր Հոլանդ է պետք»,- ասել է Վատցկեն 19:09 Talk-ին:

Այս մրցշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում «Բորուսիայի» 27 խաղում դարձել է 25 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։