Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը ներկա չի եկել Լա Լիգայի 34-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը, որում «արքայական» ակումբը հաղթեց (4:0) և վաղաժամ դարձավ Իսպանիայի չեմպիոն: Այս մասին տեղեկացնում է Marca պարբերականը։
Բեյլը դուրս էր մնացել «Էսպանյոլի» դեմ խաղի հայտացուցակից մեջքի հետ կապված խնդիրների պատճառով։ «Սանտյագո Բեռնաբեուում» ներկա են եղել «Ռեալի» մյուս ֆուտբոլիստները, ովքեր վնասվածքների և որակազրկումների պատճառով չէին կարողացել մասնակցել որոշիչ հանդիպմանը։ Նրանց թվում են Էդեն Ազարը, Լուկա Յովիչը, Նաչո Ֆերնանդեսը և Էդեր Միլիտաոն։
Հիշեցնենք, որ սա «սերուցքայինների» համար 35-րդ չեմպիոնությունն է ներքին առաջնությունում: