Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայի չեմպիոն դառնալուց հետո BeIn Sports-ի եթերում պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ «արքայական» ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին հարցին։
– Մբապպեն կտեղափոխվի՞ «Ռեալ»:
– Այս ակումբով, այս նախագահով ապագան արդեն կանխորոշված է։
– Արդյո՞ք դա նշանակում է, որ Մբապպեն կտեղափոխվի:
– Ես դա չեմ ասել:
Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Կողմերը դեռևս համաձայնության չեն եկել երկարաձգման շուրջ: