«Բարսելոնան» լուրջ կորուստներով է մոտենում «Մալյորկայի» դեմ առաջիկա տուրի խաղին

«Բարսելոնայի» առնվազն երկու ֆուտբոլիստ առողջական խնդիրների պատճառներով չեն խաղա «Մալյորկայի» դեմ առաջիկա տուրի խաղում:

Կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը ոտքի մատի կոտրվածք է ստացել, իսկ Մարտին Բրեյթվեյթի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ ։

Լա Լիգայի 34-րդ տուրի «Բարսելոնա» – «Մալյորկա» հանդիպումը կանցկացվի կիրակի օրը, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։