«Արսենալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով։
24-ամյա հարձակվողը դարձել է «զինագործների» գլխավոր տրանսֆերային թիրախը, հայտնում է Football Insider-ը:
«Արսենալը» պատրաստ է 45 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել անգլիացի ֆուտբոլիստի համար։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մարկուսի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2023 թվականին։