Անտոնիո Կոնտե. «Ցանկանում եմ պայքարել գավաթների համար, այլ ոչ միայն 6-8-րդ տեղերի համար»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է անգլիական թիմում աշխատելու նպատակների մասին.

«Մրցաշրջանի վերջում մենք ամեն ինչ կքննարկենք ակումբի ղեկավարության հետ, որպեսզի գտնենք լավագույն լուծումը բոլոր կողմերի համար։ Ինձ շատ է դուր գալիս ակումբը և աշխատանքը այստեղ: Մի մոռացեք, որ ես սիրում եմ ամբիցիոզ լինել։ Ցանկանում եմ պայքարել գավաթների համար, այլ ոչ միայն 6-8-րդ տեղերի համար»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։