«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իրեն համարում է MLS-ի պատմության լավագույն ֆուտբոլիստը։
«Ես շատ շնորհակալ եմ MLS-ին, քանի որ նրանք ինձ հնարավորություն տվեցին զգալ, որ դեռ կարող եմ խաղալ:
Ես չափազանց լավն էի այս մրցաշարի համար: Ես երբևէ լավագույնն եմ MLS-ում. Դա բացարձակ ճշմարտություն է»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Իբրահիմովիչը հանդես է եկել «Լոս Անջելես Գելեքսիում» 2018-ից 2019 թվականներին։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 58 հանդիպում, որոնցում դարձել է 53 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։