«Մարսելի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին մեկնաբանել է Կոնֆերենցիաների Լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Ֆեյենորդից» կրած պարտությունը (2:3):
«Այս մակարդակում նման սխալներ չեն կարող լինել։ Մեզ թույլ չտվեցին ցուցադրել մեր խաղը։ Ֆուտբոլիստները նյարդայնացան, և դա հանգեցրեց սխալների։ Մենք պետք է սրանից դասեր քաղենք պատասխան հանդիպման համար»,- Սամպաոլիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա հաջորդ հինգշաբթի՝ մայիսի 5-ին, Մարսելում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։