Ռոնալդոն ասել է, թե որ դեպքում կվաճառի «Ռեալ Վալյադոլիդը»

Բրազիլացի լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդոն, ով ներկայումս հանդիսանում է «Ռեալ Վալյադոլիդի» սեփականատերը, հայտարարել է թիմի տարբերանշանի փոփոխության և խոսել այն պայմանի մասին, որով պատրաստ կլինի վաճառել ակումբը։

«Մենք պատրաստվում ենք արդիականացնել տարբերանշանը։ Ես արդեն տեսել եմ թարմացված տարբերակը, տպավորիչ է ստացվել, բոլորիդ դուր կգա։

Ակումբի վաճա՞ռքը: Ես շատ անելիքներ ունեմ։ Ես ուզում եմ թողնել կարևոր ժառանգություն: Այն օրը, երբ ես վաճառեմ «Վալյադոլիդը», այն կվաճառեմ մի մարդու, ով կարող է ինձնից ավելին տալ ակումբին։ Ես իմ սեփական շահը չեմ փնտրում, քանի որ արդեն կարող էի ընդունել կրկնակի անգամ ավելի մեծ առաջարկներ, քան այն գումարն է, որով գնել եմ ակումբը։ Ես մերժեցի այդ առաջարկները», – Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում Marca-ն: