«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։
«Բարսելոնան» պատրաստ է գնել բելգիացի ֆուտբոլիստին հայտնում է Diario Sport-ը:
«Բլաուգրանայի» նախագահի սպորտային խորհրդական Խորդի Կրոյֆը և տնօրեն Մատեու Ալեմանին արդեն հանդիպել են Լուկակուի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոյի հետ՝ քննարկելու տրանսֆերը։
Այնուամենայնիվ, կողմերի միջև դեռևս ձեռք բերված պայմանավորվածություններ չկան: