Ռոբերտ Լևանդովսկու գործակալը մյունխենյան ակումբի ղեկավարության հայտնել է ֆուտբոլիստի դիրքորոշումը ապագայի վերաբերյալ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գործակալ Պինի Զահավին, հանդիպել է մյունխենյան ակումբի ղեկավարության հետ՝ հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Զահավին ակումբի ղեկավարին հայտնել է, որ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։

Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրած 372 խաղում դարձել է 342 գոլի ու 71 գոլային փոխանցման հեղինակ։