Ֆիլ Ֆոդենը և «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ են վարում

«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։

Կողմերն արդեն սկզբունքային համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ, որը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը, Twitter-ում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Միաժամանակ 21-ամյա անգլիացին սպասում է աշխատավարձի լուրջ բարձրացման։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» 21-ամյա անգլիացուն պայմանագիր է առաջարկում շաբաթական 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով։

Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։