«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պաշտոնապես նշանակվել է Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գերմանացի մասնագետը կշարունակի մարզել անգլիական ակումբը, իսկ մայիսի վերջին կսկսի աշխատել Ավստրիայի հավաքականում։
Ռանգնիկին կօգնի Լարս Կորնետկան, ով նախկինում աշխատել է Մոսկվայի «Լոկոմոտիվում» որպես սպորտի և զարգացման բաժնի ղեկավար։
Ավստրիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 34-րդ տեղը։ Ավստրիացիներին չհաջողվեց ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճել։
https://twitter.com/oefb1904/status/1519991145065066497