«Նյուքասլն» իր պաշտոնական կայքում հայտարարել է պաշտպան Ֆաբիան Շերի հետ նոր՝ երկամյա պայմանագիր ստորագրելու մասին։
Կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:
«Ես հիացած եմ Ֆաբիանի մարզավիճակով։ Նա բացարձակ պրոֆեսիոնալ է և չափազանց կարևոր ֆուտբոլիստ մեր թիմի համար։
Ուրախ եմ, որ նա նվիրված է ակումբին։ Նա շատ կենտրոնացած է ապագա հաջողությունների վրա, և ես ուրախ եմ, որ Ֆաբիանը կդառնա մեր ապագայի մի մասը»,- ասել է «կաչաղակների» գլխավոր մարզիչ Էդի Հաուն:
https://twitter.com/NUFC/status/1519934577170690050