Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը համաձայնության է եկել «արքայական» ակումբի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայինները» մինչև 2023 թվականը նախատեսված նոր համաձայնագիր կկնքեն՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Խորվաթ ֆուտբոլիստը կարիերան ավարտելուց հետո կարող է պաշտոն զբաղեցնել ակումբի ենթակառուցվածքում:
36-ամյա կիսապաշտպանը ցանկանում է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում»։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 24 խաղի՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։