«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։
Կողմերը համաձայնագիր կկնքեն մինչև 2026 թվականի հունիսը, հայտնում է Marca-ն։
Մադրիդում 29-ամյա գերմանացին տարեկան 9 միլիոն եվրո կստանա:
Գերմանացի պաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռուդիգերը «Չելսիի» կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։