Ֆաբրիցիո Ռոմանո. «ՊՍԺ-ն անհավանական գումար է առաջարկում Կիլիան Մբապպեին»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն դեռ չի որոշել, թե որ ակումբում կշարունակի կարիերան, հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Մբապպեն պայմանագիր ունի «Ռեալից», ուստի Մադրիդում մարդիկ վստահ են և հանգիստ:

Սակայն Կիլիանին մոտ աղբյուրներն ինձ ասացին, որ նա դեռ որոշում չի կայացրել: ՊՍԺ-ն անհավանական գումար է առաջարկում նրան 1-2 մրցաշրջան պահելու համար»,- Ռոմանոյի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:

23-ամյա ֆրանսիացու պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է այս տարվա հունիսին: