Դոմենիկո Տեդեսկոն հույս ունի, որ «Լայպցիգն» ավելի լավ կխաղա «Ռեյնջերսի» դեմ պատասխան հանդիպմանը

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Ռեյնջերսի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

«Սա ծանր խաղ էր: Նման մրցակցի դեմ գրոհելը բավականին դժվար էր։ Երկրորդ խաղակեսում 3-4 լավ հնարավորություն ունեցանք, որոնցից ամենադժվարն իրացրեցինք։ Իհարկե, մեր բախտը մի փոքր բերեց, չնայած գիտենք, որ Անխելինյոն փայլուն ձախ ոտք ունի։

Այժմ սպասում ենք «Ռեյնջերսի» հետ պատասխան հանդիպմանը, որում մրցակիցը պետք է շեշտը դնի հարձակման վրա։ Գուցե ոչ հենց սկզբից, բայց նրանք ստիպված կլինեն ավելի հաճախ գրոհել։ Երբ ավելի շատ տարածք կա, մենք ավելի լավ ենք գործում»,- մարզչին է ցիտում BBC-ն:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հաջորդ հինգշաբթի՝ մայիսի 5-ին Գլազգոյում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։