Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է ընթացիկ մրցաշրջանում Անտուան Գրիզմանի խաղի մասին։
«Բարսելոնայից» մադրիդյան ակումբ վերադառնալուց հետո ֆրանսիացին չի կարողանում օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել։
«Անկասկած, Գրիզմանը կկարողանա դուրս գալ այն իրավիճակից, որում գտնվում է. Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, նա պետք է նորից գոլ խփի, որպեսզի վերականգնի իր վստահությունը»,- ասել է Սիմեոնեն իր մամուլի ասուլիսում։
Այս մրցաշրջանում Գրիզմանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: