«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Այնտրախտից» կրած պարտությունը (1:2):
«Մենք չտեսանք այն, ինչ ուզում էինք: Մենք այնքան էլ լավ չխաղացինք արդյունքի հասնելու համար, բայց դեռ շանսեր կան։ Մենք դուրս կգանք պատասխան խաղին և ամեն ինչ կանենք եզրափակիչ դուրս գալու համար:
Չափից շատ հնարավորություններ բաց թողեցինք՝ գոլային պահեր ստեղծելու համար։ Մենք պետք է ավելի շատ պահեր ստեղծեինք, ավելի լավ կարողանայինք գնդակը տեղաշարժել: Հաջորդ շաբաթ մենք պետք է ավելին անենք»,- Մոյեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա Գերմանիայում մայիսի 5-ին: