Կլաուդիո Մարկիզիոն կարծիք է հայտնել Չեմպիոնների Լիգայի ֆավորիտի մասին

Կլաուդիո Մարկիզիոն կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում  Չեմպիոնների Լիգայի ֆավորիտը «Լիվերպուլն» է:

«Կարծում եմ, որ ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» Չեմպիոնների Լիգայի հիմնական ֆավորիտն է, նրանք ունեն ամենաներդաշնակ պաշտպանական և հարձակողական գծերը: Ունեն, նաև լավ մշակված և կատարելագործված խաղային մարտավարություն:

«Սիթին» պետք է զգույշ լինի, նրանք կարող էին ավելի լավ արդյունք գրանցել «Ռեալի» դեմ առաջին խաղում. Կարծում եմ՝ Անչելոտտիի թիմը կարող է հաղթել պատասխան խաղում»,- ասել է «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպանը։