«Չելսին» փոխարինող է գտել Անտոնիո Ռյուդիգերին

«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տոռեսը կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր Լիգայում։ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին», տեղեկացնում է La Razon-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբն իսպանացի ֆուտբոլիստին դիտարկում է որպես Անտոնիո Ռյուդիգերին անմիջական փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը և կմիանա Մադրիդի «Ռեալին»:

Տոռեսի հետ հավակնում են պայմանագիր կնքել նաև «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն «Չելսին» պատրաստ է ֆինանսական տեսանկյունից ավելի շահավետ առաջարկ կատարել:

Հիշեցնենք, որ պաշտպանը «Վիլյառեալի» հիմնական կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է Իսպանիայի առաջնության 28 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ: