«Բավարիան» չի բարձրացնի Ռոբերտ Լևանդովսկու աշխատավարձը

«Բավարիան» մտադիր չէ բարձրացնել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու աշխատավարձը, հայտնում է Munich Abendzeitung-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը մի շարք ֆինանսական խնդիրներ ունի, ուստի չի կարող բարձրացնել այն ֆուտբոլիստի աշխատավարձը, ով այս ամռանը  կարող է հեռանալ թիմից։ Լեհ ռմբարկուի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական մի շարք թոփ ակումբներ, այդ թվում՝ «Բարսելոնան»։ Ինքը՝ Լևանդովսկին, հակված է Իսպանիա տեղափոխվելուն:

33-ամյա հարձակվողը «Բավարիայում» հանդես է գալիս 2014 թվականից։ 2021/22 մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 48 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։