«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթի COVID-19-ի թեստը դրական է եղել։
Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը՝ դանիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը լավ է:
Այս մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է ընդամենը 4 հանդիպում և խփել 2 գոլ, իսկ այժմ շարունակում է ապաքինվել ձախ ծնկի վնասվածքից։