Էշլի Յանգ. «Չեմ ծրագրում ավարտել կարիերաս»

«Ասթոն Վիլայի» պաշտպան Էշլի Յանգը խոստովանել է, որ դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին։

«Ես լավ մարզավիճակում եմ, ոչ մի րոպե չեմ դանդաղեցնում տեմպը և կարող եմ շարունակել աշխատել նույն ոգով։ Օրերս խոսում էի գործակալի հետ և ասացի, որ կարող եմ խաղալ մինչև 40 տարեկան։

Բոլորին ասում եմ, որ մոտ ապագայում չեմ ծրագրում ավարտել կարիերաս։ Ինչպես ասացի՝ լավ մարզավիճակում եմ, կարող եմ խաղադաշտ դուրս գալ։

Այո՛, ինձից կարող է ավելի շատ ժամանակ պահանջվել վերականգնվելու համար, բայց փոխարենը գիտեմ, որ կարող եմ 100%-ով պատրաստ լինել։ Գիտեմ, որ կարող եմ շարունակել մրցելույթները, տարիքն ընդամենը թիվ է»,- Յանգի խոսքերն է մեջբերում Birmingham Live-ը։