Անտոնիո Կոնտե. «Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ անհեթեթ լուրեր են հորինում, զուտ ուրիշների համար խնդիրներ ստեղծելու նպատակով»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է այն լուրերը, թե իրեն առաջարկում են գլխավորել ՊՍԺ-ն։

«Իհարկե, ես գոհ եմ, երբ ակումբները գնահատում են իմ աշխատանքը։ Բայց ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ անհեթեթ լուրեր են հորինում, զուտ ուրիշների համար խնդիրներ ստեղծելու նպատակով»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Թոթենհեմի» գլխավոր մարզիչը կարող է երկու տարով պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ։ Կոնտեի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։