Անդրեա Անյելին Սուպերլիգան համեմատել է ԱՊԼ-ի հետ

«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին ասել է, որ մտածում է եվրոպական Սուպերլիգայի հնարավոր ստեղծման մասին՝ կապված հանրային ճնշման հետ։

«Միջազգային կազմակերպության բուռն արձագանքը ստիպում է մտածել, որ ոմանք վախեցել են։ Դատական քաշքշուկին սպասելու համար պետք է վստահ լինել: Մենք հանգիստ կսպասենք Եվրոպական դատարանի որոշմանը: Չեֆերինի հետ երկխոսությունն ընդհատվել է: Տաղանդները գնում են այնտեղ, որտեղ լավագույնս վարձատրվում են: Պրեմիեր Լիգան տարեկան վաստակում է 4,2 միլիարդ եվրո և վերցնում է բոլոր տաղանդներին»,- Անյելիի խոսքերն է փոխանցում Tuttosport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» կարող են հեռացվել Չեմպիոնների Լիգայի 2023/24 խաղարկությունից, եթե չվճարեն Սուպերլիգայի ստեղծման համար տուգանքը՝ 15 միլիոն եվրո։