Ալվարո Օդրիոսոլան կարող է վերադառնալ Լա Լիգա

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլայով, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Ֆիորենտինայում», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Իտալական ակումբի կազմում անցկացրած 26 խաղում ֆուտբոլիստը դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆլորենցիական ակումբն արդեն բանակցություններ է վարել 26-ամյա իսպանացու գործակալի հետ և ցանկանում է պահել նրան թիմում:

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» դեռ չի կողմնորոշվել պաշտպանի ապագայի հարցում։