Յուրգեն Կլոպ. «Պետք է պահպանենք մարտական տրամադրվածությունը»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):

«Պետք է ամբողջությամբ կենտրոնացած լինեք և 100%-ով տրամադրված, որպեսզի պատասխան հանդիպումը խաղաք այնպես, ինչպես առաջինը: Հաշիվը 2:0 է, դա լավ է: Ավելի լավ է, քան խաղից առաջ, բայց մենք գիտենք, որ դեռ ավելին է սպասվում:

Մենք պետք է պահպանենք մարտական ​​տրամադրվածությունը»,- գերմանացի մարզչի խոսքերն է մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 3-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։