«Ոսկե գնդակը» հաղթելու գլխավոր հավակնորդը՝ ըստ Սերխիո Ագուերոյի

Ոչ վաղ անցյալի արգենտինացի հանրահայտ հարձակվող Սերխիո Ագուերոն կիսվել է իր կարծիքով, թե ով է արժանի ստանալ հաջորդ «Ոսկե գնդակը»:

«Դա պետք է լինի Բենզեման: Չեմպիոնների Լիգայում նման թվեր գրանցում էին միայն Մեսսին և Ռոնալդուն»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում ESPN Argentina-ն։

34-ամյա Բենզեման ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիացին Չեմպիոնների Լիգայում խփել է 14 գոլ՝ անցկացնելով 10 հանդիպում։