Ունայ Էմերի. «Իսպանիայում ամեն ինչ այլ կերպ կլինի»

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լիվերպուլից» կրած պարտությունը (0:2):

«Կիսաեզրափակչում քեզ սպասում են «Լիվերպուլի» նման ուժեղ մրցակիցներ, որոնք հաճախ հիանալի մարզավիճակում են: Մենք ցանկանում էինք հաղթել, վերահսկել խաղը, բայց մեզ թույլ չտվեցին։ Պաշտպանությունում դիմադրեցինք այնքան, որպեսզի պատասխան խաղում որոշ տարբերակներ լինեն։ Իսպանիայում ամեն ինչ բոլորովին այլ է լինելու. մենք մրցակցի ուժերը շատ ավելի հաճախ ենք փորձելու»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 3-ին: