Տիագո Ալկանտարա. ««Լիվերպուլն» իր կարգը բարձրացրել է այնքան, որքան դա հնարավոր է»

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան մեկնաբանել է ՉԼ-ի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Վիլյառեալի» նկատմամբ տնային հաղթանակը (2:0):

«Ինձ շատ դուր եկավ մեր թիմի խաղը։ Իմ կարծիքով դաա է ամենակարևորը։ Մենք հնարավորինս բարձրացրել ենք մեր կարգը, իսկ այսօր դա ցույց տվեցինք խաղադաշտում։

Պատասխան հանդիպումը դժվար է լինելու, ես ծանոթ եմ այս մարզադաշտին, քանի որ խաղացել եմ այնտեղ «Բարսելոնայի» կազմում: Սակայն հիմա մենք ժամանակ չունենք մտածելու այս խաղի մասին։ Մենք պետք է կենտրոնանանք շաբաթ օրը կայանալիք հանդիպման վրա («Նյուքասլի դեմ»),- Ալկանտարայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: