Իտալական գրանդը շահավետ պայմանագիր է առաջարկել Պաուլո Դիբալային

«Ինտերը» չորս տարվա պայմանագիր է  առաջարկել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային, հայտնում է TuttoJuve-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ «ներաձուրիները» պատրաստ են 28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել մինչև 2026 թվականը՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով։

Հիշեցնենք, որ այս ամառ Դիբալան կդառնա ազատ գործակալ։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։